Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Եթե այս հեղափոխական կոչված թուրքերը օր մը ձեզ չի կախեցին, ես մարդ չեմ

Եթե այս հեղափոխական կոչված թուրքերը օր մը ձեզ չի կախեցին, ես մարդ չեմ
22.06.2025 | 20:20

Դուք հաշտվեցաք թուրքերուն հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու, ես թուրքի հետ չեմ կրնար հաշտվիլ մինչեւ իմ մահը։

Բայց ես ձեզ գուշակություն մը կուզեմ ընել եւ կուզեմ որ լսեք։

Եթե այս հեղափոխական կոչված թուրքերը օր մը ձեզ չի կախեցին, ես մարդ չեմ։

Օր պիտի գա, որ այս հեղափոխականներն ալ պիտի դառնան Սուլթան Համիտի պես գազան մը եւ բոլորիդ ալ պիտի հոշոտեն:

Զորավար Անդրանիկ ՕԶԱՆՅԱՆ

1908 թ.

Դիտվել է՝ 5050

Մեկնաբանություններ